«Արցախի իշխանություններին կոչ եմ անում վերանայել բնության նկատմամբ քաղաքականությունը». Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում նոր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը հանրային բողոքի, հացադուլի, դասադուլի է հանգեցրել։
Ընդերքը, անտառը, ջուրը, օդը ոչ միայն մերն են ներկայում, այլև մեր սերունդներինը տասը, քասն կամ հարյուր տարի հետո։
Եվ բնության շահագործումն ու դրա նկատմամբ ողջամիտ հարաբերությունը ոչ այնքան իրավունք է, որքան պատասխանատվություն մեր երեխաների հանդեպ։
Արցախի ջուրն էլ, անտառն էլ, ընդերքն էլ բոլորինս են, և դրանց նկատմամբ մենք ունենք համատեղ պատասխանատվություն։
Արցախի իշխանություններին խնդրում և կոչ եմ անում վերանայել բնության նկատմամբ քաղաքականությունը՝ ապահովելով կայուն զարգացման, համայնքի ու երեխաների շահը գերակա համարելու սկզբունքները։
Ժամանակն է, որ որպես մեկ երկիր մենք միասնական քաղաքականություն ունենանք ոչ միայն պաշտպանության, անվտանգության, այլ նաև շրջակա միջավայրի, կրթության և այլ բոլոր հարցերում։
Հ. Գ. Արցախում ագրեսիվ վարկային կազմակերպությունների գործունեության արգելքը հիանալի նախաձեռնություն է, որից մենք դաս ունենք քաղելու»։

««Գազպրոմը» և NIGC-ն քննարկում են դեպի Իրան գազատարի երթուղու հարցը»․ Սաիդ Թավաքոլի
17216:36
«Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին». Վահե Դավթյան
11915:12
SOCAR-ը հայտնել է «Գազպրոմից» գազ գնելու մտադրության մասին
19914:00
«Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14211:12
Ռուսաստանը վերսկսում է դիզելային վառելիքի արտահանումը՝ ըստ Թրամփի հետ պայմանավորվածության
45101:06
«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
32514.10.2026, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
100413.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
136812.10.2026, 13:24