«Վարչապետի կարծիքը կարևոր էր, բայց նոր չէր». Հակոբ Բադալյան
![]() 540 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ., 05:20 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԴՄ-ի մասին վարչապետի կարծիքն ու մեկնաբանությունն անշուշտ կարևոր էր, բայց նոր բան չէր, իհարկե: Պակաս կարևոր ու հետաքրքիր չէր լինի լսել կարծիքը նոր հրապարակված տեղեկության վերաբերյալ՝ Արցախի զորամասերից մեկում առկա վիճակի: Դրա մասին տեղեկությունը, անկեղծ ասած, որևէ կերպ հետաքննություն չէի համարի, ակնառու ա՝ ինչ-որ մեկը եկել պատմել ա, գրել են, ու վերջ: Եվ անկասկած հրապարակման մեջ կան մանիպուլյատիվ բավականին տարրեր: Միաժամանակ, կասկածից վեր ա, որ երևույթը բանակում կա և առնչվում ա ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների: Ի վերջո, էդ զորամասում «ասող» բնութագրվածը բարձրաստիճան պաշտոնյայի որդի չէր չէ, ոնց որ: Այսինքն՝ խնդիրը մշակույթն ա, ոչ թե պաշտոնյաները: Բայց հենց դրա համար ա կարևոր վարչապետի մակարդակով անդրադարձը, որովհետև կա մի կողմից մարդկային կյանքերի խնդիրը, բայց մյուս կողմից էլ բանակի խնդիրն ընդհանրապես, ու էս երկու հանգամանքները քարոզչական դաշտում էսպիսի իրավիճակներում գալիս են ու հակադրվում միմյանց, իմ գնահատմամբ զգալիորեն ոչ պատահական կամ ինքնաբերաբար, այլ մտածված ու կազմակերպված: Եվ հատկապես, որ էդ տեսանկյունից մի քանի առումներով իրավիճակը հիշացնում ա նաև 2013,14 թվականները, երբ փաստորեն էլի տեղի էր ունենում նույն հակադրությունը մարդկային ողբերգության ֆոնին»: |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
49712.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
134711.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
59311.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
60311.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
39711.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
42811.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
74210.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
190910.03.2026, 00:25
