ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ուղիղ միացմամբ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում օրենսդրական 2 փաթեթ է և 1 օրինագծի փոփոխություն: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներով առաջարկվում է, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը վարորդների համար պարտադիր լինի ձմեռային անվադողերով վերազինվելը, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Նախագծով սահմանվում է նաև վարչական պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, ովքեր խախտել են այդ պարտադիր դրույթները: Մասնավորապես՝ եթե վարորդը նշված ժամանակահատվածում երթևեկում է ամառային անվադողերով, ապա նա կտուգանվի 20 հազար դրամով, իսկ մեքենան կտեղափոխվի հատուկ պահպանվող տարածք: Իսկ առանց միացված մոտակա լուսային լապտերների երթևեկելու դեպքում կտուգանվի 5 հազար դրամով:
Նախագծով 20 հազար դրամի տուգանք, ինչպես նաև տուգանային 2 միավորի կիրառում է նախատեսված նաև զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու համար:
Քննարկվելու է նաև «Նյութական պահուստի մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Դրանով կարգավորում են պետական նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները: Նիստին կարող եք հետևել այստեղ:

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
4407:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
8803:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
106Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
153Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
286Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
269Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
173Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
91Երեկ, 22:12