Իմպիչմենթի գործով Սենատն արդարացրեց Թրամփին

Փետրվարի 5-ին ԱՄՆ Սենատն արդարացման որոշում կայացրեց նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործով: Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին առաջին մեղադրանքով կողմ քվեարկեց 48 անդամ, իսկ երկրորդ կետով՝ 47, դեմ արտահայտվեցին համապատասխանաբար 52 և 53 սենատոր: Նախագահին պաշտոնից հեռացնելու համար պահանջվում էր սենատորների ձայների երկու երրորդը:
Այսպիսով, Սենատը չհամաձայնեց հաստատել այն մեղադրանքները, որոնք Դոնալդ Թրամփին ուղղված էին դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատում: Նախագահին մեղադրում էին լիազորությունները չարաշահելու համար՝ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը սառեցնելու որոշման և այդ օգնության սառեցման հետ կապված դրվագի հետաքննությունը կանխելու համար:
«Եթե չարը չի կանգնեցվում, ապա այն տարածվում է վիրուսի նման: Մենք թույլ տվեցինք, որ թունավոր նախագահը վարակի Սենատը և ենթարկի իր գործողություններին»,- նշել է դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը:

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
4323:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
6522:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9817:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
11816:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
11415:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
14015:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
10415:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9615:00