ՆԱՏՕ-ի նկատմամբ արևմտյան առաջատար երկրների հասարակության վստահությունը կտրուկ անկում է ապրել․ #FinancialTimes

ՆԱՏՕ-ի նկատմամբ արևմտյան առաջատար երկրների և ԱՄՆ-ի հասարակության վստահությունը կտրուկ անկում է ապրե այն պահից, երբ Դոնալդ Թրամփը գտնվում է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով «Փյու» հետազոտական կենտրոնի (Pew Research Center) ուսումնասիրությունը:
2017-ից մինչև 2019-ը ՆԱՏՕ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերածների թիվն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում անկում է ապրել միջինում 10 տոկոսային կետով, գրում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի (տեղի կունենա փետրվարի 14-16-ը) նախօրեին լույս տեսած զեկույցի հեղինակները: Ներկայումս դաշինքի անդամ 16 երկրներից հարցվածների 53%-ը նշել են, որ նրանք, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերվում դաշինքին: Բացասական վերաբերմունքի մասին հայտնել են հարցվածների 27%-ը:
Հրապարակման համաձայն՝ դաշինքի վերաբերյալ նման տրամադրությունները նպաստել են նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մեկուսացման գաղափարի ամրապնդմանը՝ «Ամերիկան ամենից առաջ» կարգախոսով և միջազգային անվտագության ինստիտուտների գործունեության նկատմամբ անվստահությունը: Թրամփը կազմակերպությունն անվանել է «հնացած» և բազմիցս քննադատել եվրոպական երկրներին, որ նրանք չկարողացան արագացնել մինչև 2024-ը պաշտպանության բյուջեի համար նախատեսված 2%-ի համար ստանձնած պարտավորությունների կատարումը, հիշեցնում է Financial Times-ը:

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
4323:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
6522:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9817:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
11816:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
11415:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
14015:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
10415:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9615:00