Ռոբերտ Քոչարյանը խոսեց Մարտի 1-ի տասը զոհերի մասին
![]() 612 Երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ., 16:35 Այսօրվա դատական նիստում խոսեց նաև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը: «Քրեական գործը սկսվել է տանիքից. սկզբում մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը: Դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում: Ամբողջ գործում կա 2 նյութ՝ 2 նամակ ԱԱԾ-ից: Պատկերացնում եք ինչ էր կատարվում այդ ժամանակ ՀՀ-ում, և ամենակայացած կառույցը որևէ վերաբերմունք, նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ, այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և այս գործում կա որոշում՝ այդ քրեական գործի հարուցման մասին: Եվ երկրորդ նամակը, որ այդ 3 հատորն ուղարկվել է Քննչական հատուկ ծառայություն մարտի 2-ին: Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում: Մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է»,- նշեց Ռ. Քոչարյանը: Նա ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ ԱԱԾ ղեկավարն իրեն զեկուցումներ է ներկայացրել, սակայն տվյալ քրեական գործում այդ զեկուցումներից ոչ մեկը չկա: Նա նկատեց, որ այդ նյութերը կան այն հատորներում, որոնք իրենց չեն տրամադրվում քրեական գործի համար: Անդրադառնալով Վիկիլիքսի հրապարակումներին՝ Ռ. Քոչարյանն ասաց, որ ինքը տպավորություն ունի, թե ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվություն ուներ ՀՀ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Նախկին նախագահը պնդեց, որ հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ իրենց չտրամադրվող նյութերում կան այնպիսիք, որոնք հրապարակելու դեպքում հարցեր կառաջանան՝ այս գործով տուժողները նիստին պետք է մասնակցե՞ն, թե՞ ոչ: Պնդումն իրարանցում առաջացրեց դահլիճում: Դատավորը հրահանգեց կարգի հրավիրել նիստի մասնակիցներին: Ռ. Քոչարյանը շարունակեց. «10 զոհվածներից գոնե 3-ի պարագայում պարզ է մի բան, զոհվել են «Չերյոմուխա»-ի կիրառման պատճառով: Հայտնի են շրջանակաները, թե որ ոստիկաններն են զենքը կիրառել: Խնդիրն այն է, որ նաև հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը ո՞ր զենքի կրակոցից են պատճառվել: Բայց պարզ են շրջանակները: Որևէ մեկը որ նստած է այստեղ, կապ չունի այդ դեպքի հետ: Եվ ակնհայտ է, որ դիտավորյալ սպանություն չէ, որովհետև ռիկաշետ է կպել նրանց: Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ ամբողջ նյութերն այս դեպքի հետ կապված չեն տրամադրվում: Որովհետև տրամադրվելու պարագայում ակնհայտ է դառնում, որ այդ գործով առնվազն 3 հոգի տուժող չի կարող համարվել: Եվ կան նմանատիպ այլ դեպքեր»,- հայտարարեց նախկին նախագահը: Նա պնդեց, որ նյութերը չեն տրամադրվում դիտավորությամբ: «Ունենք փաստարկների մի փունջ, որի պարագայում գործը ենթակա է կարճման»,- նշեց Ռ. Քոչարյանը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց ըստ էության խոսել: «Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները: Մինչև հիմա ըստ էությա՞ն էր, ասեք՝ իմանամ նույն ոգով շարունակե՞մ»,- հակադարձեց Ռ. Քոչարյանը: Դատավորը թույլ տվեց շարունակել: Ռ. Քոչարյանը նկատեց՝ «Այնուամենայնիվ՝ լավ եղեք»: |
«Տեր Արամը ծառայում է Փաշինյանին, գուցե հալածանքի տակ է կամ վախերի մեջ»․ Հովնան Սրբազան (տեսանյութ)
2823:54«Եթե անգամ նրանց էլ լռեցնեք, այս քարերն են աղաղակելու». Սրբազան պայքար
6123:36«Պետք է խոսքի իրավունք տալ նաև Տեր Մկրտիչ և Տեր Հովնան եպիսկոպոսներին». Տիգրան Դավուդյան
6723:18Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին
8721:32«Ներկա աշխարհում իրավունքն ու արդարությունը հաճախ բռնատիրական կառույցների զոհ են դառնում»․ Արամ Ա
11521:00Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
14220:36«Այլընտրանքային կաթողիկոս կամ Հ1-ի ջանքերը ոչ մի կերպ չեն ստացվում». Տիգրան Դավուդյան
20518:48««Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է»․ ՍԱՏՄ
15818:24