«Սա ոչ թե օրենքի գերակայություն է, այլ Նիկոլի անձնական հաշվեհարդարը». Հերմինե Մկրտչյան

ԱԺԲ անդամ Հերմինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես երբեք չեմ կիսել ու հիմա էլ չեմ կիսում Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայացքները, բայց այն, ինչ տեղի ունեցավ նրա տանը, որևէ իրավական կամ բարոյական սահմանի մեջ չի տեղավորվում։
Սա ոչ թե օրենքի գերակայություն է, այլ նիկոլի անձնական հաշվեհարդարը՝ բեմադրված ամենացածրորակ, կենդանական մեթոդներով։
Մարդուն սեփական տան մեջ, ընտանիքի աչքի առաջ գետնին տապալելն ու նման «շոու» սարքելը իրավական գործընթաց չէ, դա սեփական վախերն ու բարդույթները թաքցնելու փորձ է։
Բայց զավեշտը գիտե՞ք որն է։ Այս իշխանության ամբողջ «ուժն» ու մկանները պատում են բացառապես ներսում՝ սեփական ժողովրդի ու ընդդիմախոսների վրա։ Երկրի ներսում տղամարդ են ձևանում, հատուկջոկատայիններով տուն են ներխուժում ու մարդկանց գետնին տալիս, բայց հենց սահմանից այն կողմ են նայում՝ նույն այդ «դուխով» կերպարները վերածվում են Ալիևի ու Էրդողանի հնազանդ փիսիկների։ Դրսում բոլոր պահանջներին «հա» ասող, կուչ եկած ու զիջող հպատակները երկրի ներսում առյուծ են սպանում:
Անթույլատրելի է։ Իրավական պետությունից խոսողները երկիրը վերածել են ջունգլիների օրենքներով աշխատող մի թատրոնի, որտեղ ամեն ինչ արվում է միայն մեկ հոգու անձնական վրեժխնդրությունը բավարարելու համար»:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
109:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
314Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
190Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
220Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
226Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
186Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16829.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
15029.08.2026, 23:24