«Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել․ նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։
Տարածված ենթադրյալ հեռախոսազանգի բովանդակությունը ընդհանուր առմամբ հետևյալն է.
-Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։
- Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։
- Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը / երևի նկատի ունեն Եկեղեցու ղեկավարությանը/: Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։
- Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։
ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը, որ Հայ Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի և այլ արտաքին կենտրոններում։
Սա հայկական օրակարգ չէ, այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրրի արժեքների դեմ։
Սինիրլիօղլուն ըստ էության գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակներում։
Սա ուղիղ միջամտություն է թե ՀՀ-ի և թե Հայ Եկեղեցու ներքին գործերին։
Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի, հասարակության և ինչու չէ նաև միջազգային հանրության կողմից։
Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։
Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ»:

«Հայաստանի ոսկեգույն քարտեզի վրա կարող են 3 փոքր ծակեր առաջանալ»․ Թաթուլ Հակոբյան
6602:06
«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման գործը ձախողվել է»․ Ոսկան Սարգսյան
6801:06
«Պետական մակարդակով իրականացվում է հոգեբանական տեռոր»․ Զարուհի Փոստանջյան
6800:48
«Մեղադրանքները շինծու են, հիմա էլ մարդկանց վրա ճնշումներ են գործադրում, որ ցուցմունքներ կորզեն»․ Արման Աբովյան (տեսանյութ)
6700:24
«Մի անգամ էլ հայերը նման հաշվարկ արել էին 1920 թվականին»․ Արգիշտի Կիվիրյան
7000:06
«Խաղաղությունն ունի մեկ բանաձև՝ ուժերի բալանս»․ Արա Պողոսյան
59Երեկ, 23:42
«Դուք ո՞վ եք, որ որոշեք, ձեր փոխարեն «վերևում» որոշող կա»․ Ոսկան Սարգսյան
72Երեկ, 23:24
«Իրանը պատրաստ է լայնածավալ պաշտպանության». Ղալիբաֆ
100Երեկ, 23:16