«Հիմա հասկանալի՞ է՝ ովքեր են կանգնած ՀԱԵ-ն կազմաքանդելու գործընթացի թիկունքին». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոստովանեցի՞ր, զավակս․․․
Ուրեմն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն չի իմացել, որ իրեն զանգել է ոչ թե իր սիրելի Նիկոլ Փաշինյանը, այլ ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը, և բացեիբաց հայտարարել է, որ կաջակցի Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացման գործում։
- «Նիկոլ Փաշինյան»․ «Կարծում եմ՝ այժմ իմ ձեռքում արդեն կան որոշակի խաղաքարտեր, և մենք կարող ենք փոխել կրոնական իրավիճակը։ Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը»։
- Սինիրլիօղլու․ «Լավ, ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ»։
Դե բախտներս բերել է, որ չի ասել՝ կաթողիկոսին քնացրեք, տեղափոխեք Թուրքիա, եթե դժվարություն լինի՝ կաջակցեմ։
Հիմա գոնե հասկանալի՞ է, թե ովքեր են կանգնած ՀԱԵ-ն՝ որպես ազգային ու ցանցային հզոր հենասյուն կազմաքանդելու գործընթացի թիկունքին։ Այո՛, Արևմուտքն ու թուրքական աշխարհը, իսկ Ռուսաստանում շատ լավ են հասկանում այդ ամենը»:

«Հիմա հասկանալի՞ է՝ ովքեր են կանգնած ՀԱԵ-ն կազմաքանդելու գործընթացի թիկունքին». Վահե Սարգսյան (տեսանյութ)
4315:48
«Իրավիճակը՝ Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանում». Վահան Թումասյան (տեսանյութ)
3815:30
«Ամոթալի է, որ իրավապահ համակարգը դարձել է կենդանիների միջոցով վրեժ լուծող». Սերգեյ Հարությունյան
3915:18
Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը
9514:54
«Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով». Նարինե Կիրակոսյան
4314:48
«Սա փոքրոգի, ճղճիմ, քինախնդիր շակալի արարք է». Նիկողոս Հովհաննիսյան
4314:18
«Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava (տեսանյութ)
8313:36
«Սպասում եք՝ մարդ մեռնի, նոր փակե՞ք էս փոսը». Գոհար Սավզյան
6213:12