ԿԸՀ-ն վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդությունը

«Ձեր քվեարկությանն եմ ներկայացնում որոշման նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ 2026թ. հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած ԲՀԿ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը կից փաստաթղթերով վերադարձնել»,- ԿԸՀ նիստում հայտարարեց Վահագն Հովակիմյանը: 7 կողմ ձայներով որոշումն ընդունվեց:
Ավելի վաղ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը մանրամասնել էր. «Միջնորդությունը ստացվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի կողմից՝ 2026թ. հունիսի 23-ին, որով պահանջվում է համաձայնություն ստանալ ԱԺ 2026թ. հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած ԲՀԿ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու մասով: Առաջարկվում է, հիմք ընդունելով ԸՕ 91-րդ հոդվածի 1-ին մասը, որոշել՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը կից փաստաթղթերով վերադարձնել»:
ԿԸՀ-ն իր էջում հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել էր պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որոշների դեպքում էլ՝ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ։ Այդ միջնորդությունները ԿԸՀ-ն չէր քննել աշխատանքային ծանրաբեռնվածության՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում որոշել է դրանք վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազություն։
Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում՝ մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը»:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
109:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
314Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
190Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
220Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
226Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
186Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16829.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
15029.08.2026, 23:24