«Լացով ինձ էր զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը.
- Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը, ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է՝ չկա:
Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:
Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան՝ առաջին բառը լսում եմ՝ վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում. սկսում է այստեղից, և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել: Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված, և դա առաջին անգամը չէ, ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է:
Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որն անգամ Երևանի ծննդատներում չկա, այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում:
Որքան հասկացա, փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատունը՝ թե՛ Մարալիկի, թե՛ Գյումրիի գործելու է:
Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի, սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր:
Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունն ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա:
Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքն ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն, ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց չէ՛, ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:
Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՛ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք»:

ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
9516:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
74817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
87314.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
90313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
98912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
108610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
128007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
127407.09.2026, 14:12