«Մի տարի միակ կապավորն եմ եղել նիկոլի ու դրսի աշխարհի հետ. նա Շեյթանի ծնունդ է». Վալյա Շահվերդյան

Հրապարակախոս և հոդվածագիր Վալյա Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղամ Նազարյանին.
Գեղա′մ, ամոթ է քեզ, վերջնականապես մի խայտառակի, տղաիդ մահից հետո խելքդ թռցրել ես, այլևս ադեկվադ մարդ չես։ Ասում էս՝ բա ինչի՞ սա չի հանձնում, նա չի հանձնում։ Ասածդ հիմարություն է. քի՞չ է հանձնել: Երեքհազարամյա Արցախը հանձնեց։ Պատերազմ հրահրեց պայմանավորված պարտությամբ ալիևի հետ։ Միայն Շուշին հանձնելու համար հարյուրավոր կիլոմետրեր մեր զորքը հետ քաշեց, քաղաքը հանձնեց։ Հենց երեկ մեր ամբողջ ջրային համակարգը, գետերն աղբուրները տվեց ալիևի: Ադրբեջանը խմելու ջուր չունի, հիմա ջուրը նավթից թանկ է: Այսուհետ ալիևից պետք է թույլտվություն ստանանք, նոր օգտագործենք ջուրը։ Տվեց նաև ՀԵՑ-ը և այդպես՝ հաջորդաբար։ Նիկոլը Շեյթանի ծնունդ է՝ փողասեր, շահամոլ, հազար մաղով անցած ագենտ: Ո՞նց ընկար նրա թակարդը. դու տեղ չունես գնալու, իսկ նիկոլը աթոռից զրկվի՝ մի օր Հայաստանում չի կարող մնալ։ Ինձնից հավատարիմ չես եղել նիկոլին։ Մի տարի միակ կապավորն եմ եղել նիկոլի ու դրսի աշխարհի հետ: Բացի այն, որ տանս ապաստան եմ տվել չարաբաստիկ մարտի մեկի դեպքերից հետո, նաև ամեն ինչով եմ աջակցել՝ կյանքս ու առողջությունս վտանգելով։ Գեղամ, եթե քո կամ արուս մանավազյանի նման ծախված լինեի, կարող էի հիմա... Մնացածը չեմ գրում մտածելն անգամ զզվելի է: Երբեք չեի կարող երկրիս բերած աղետը ներել ու համագործակցել նրա հետ։ Ոնց կուզես հասկացի, իմ ժառանգների երկիրը ծախողին չեմ կարող ներել։ Ես չեմ ուզում որ երեխաները, թոռները թափառական գնչու դառնան, իսկ դու, արուսը, լուսինեն, հակոբը և ՀԺ-ից շատերը հանուն փողի ծախվեցիք նիկոլին: Ամոթ ձեզ:Արցախ ծախողին ո՞նց կարելի է ներել»:

«ԵՄ-ն միջամտում է Հայաստանի գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը». Զախարովա
3622:07
Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում է ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններ և մարդու իրավունքների գրասենյակ
5021:36
22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է
6021:30
Ըստ օրինագծի՝ 2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ
6820:48
«Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան
7720:06
«Լևոն Տեր֊Պետրոսյանը ամենաանսկզբունքային ղեկավարն է». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7819:54
Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը
18019:37
«Եթե մի անգամ էլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ պարեցիք, պատերազմ կլինի». Քրիստինե Վարդանյան
7919:24