««Ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն արված գործերի մասին». Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է. «Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի վիճակով մտահոգված հարգելի՛ քաղաքացիներ և Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից դեռևս ուշքի չեկած «ճանապարհագետ-բլոգերներ»,
տեղեկացնում եմ, որ, դեռևս շաբաթներ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման մրցույթը։
Եղանակային պայմաններով պայմանավորված՝ շինարարական աշխատանքները կմեկնարկեն գարնանը։ Ճանապարհը հիմնանորոգվելու է ամբողջությամբ, այնպես, ինչպես այս տարի հիմնանորոգվել են Էջմիածին-Շահումյան և Հայկ Դանաղյան-Չարենց ճանապարհները, Էջմիածնի խճուղուց դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհը, Էջմիածնի թունելը, Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ և Գեղակերտ-Ծաղկալանջ-Աղավնատուն-Ամբերդ-Այգեշատ-Դաշտ ճանապարհահատվածները։
Իհարկե, «ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն այս ամենի մասին։ Հազիվ հիշեն, թե ինչ վիճակում էին տարիներ առաջ, օրինակ, Էջմիածին-Երևան ճանապարհը և կամ համայնքի մյուս ճանապարհները։ Բայց դա մեզ՝ Կառավարությանն ու համայնքի ղեկավար պարոն Մեխակյանին չի խանգարի հետևողականորեն շարունակել Վաղարշապատն ավելի լավը դարձնելու մեր սկսած աշխատանքը։
Ճանապարհի ներկայիս վիճակով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների համար անձամբ հայցում եմ ձեր ներողամտությունը։ Վստահեցնում եմ՝ խնդիրը լուծվելու է։
Դուք լավագույնին եք արժանի»։

«Ադրբեջանցիները վերադառնալու են՝ պահանջելով իրենց տալ Հայաստանի քաղաքացիություն». Արգիշտի Կիվիրյան
322:54
««Ճանապարհագետ-բլոգերները» դժվար թե խոսեն արված գործերի մասին». Դավիթ Խուդաթյան
2022:48
«Մի տարի միակ կապավորն եմ եղել նիկոլի ու դրսի աշխարհի հետ. նա Շեյթանի ծնունդ է». Վալյա Շահվերդյան
6522:24
«ԵՄ-ն միջամտում է Հայաստանի գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը». Զախարովա
9522:07
Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում է ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններ և մարդու իրավունքների գրասենյակ
6621:36
22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է
7321:30
Ըստ օրինագծի՝ 2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ
7920:48
«Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան
8120:06