ՀՀ ԱՆ-ն՝ Վրաստանում Իրանի քաղաքացիների հոսպիտալացման մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն, փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է լաբորատոր հաստատված 76769 դեպք, որից Չինաստանում՝ 75569, 2239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1200 դեպք, որից 8-ը մահվան ելքով:
Չինաստանում արդեն իսկ դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում:
Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 22-ի ժամը 16:00 դրությամբ արձանագրվել է 28 դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով:
Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել վրացի գործընկերների հետ և վերջիններիս կողմից այն հերքվել է։

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23924.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
94923.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
46022.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
56921.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
193019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63418.08.2026, 15:36