Գործնական քայլեր՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար. վիրուսաբանի խորհուրդները

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը 168 TV-ի եթերում նշել է նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանվելու մի քանի կանոններ:
«Շատ պարզ մի քանի կանոններ կան, որոնց պետք է հետևել՝ անկախ նրանից՝ կորոնավիրուսի դե՞մ եք պայքարում, թե՞ այլ սուր շնչառական վարակների։ Իհարկե, առաջին հերթին, պետք է փորձել տաք և խոնավ պահել շնչուղիները, որովհետև խոնավ և տաք միջավայրը ցանկացած սուր շնչառական վարակ հարուցող վիրուսի համար անցանկալի միջավայր է, դրանք սիրում են չոր և ցուրտ միջավայր, դա է պատճառը, որ, օրինակ, սեզոնային գրիպը տարածվում է ցուրտ եղանակների ժամանակ, այլ ոչ թե՝ ամռանը, երբ միջավայրը տաք է և խոնավ։ Կան հատուկ գելեր, որոնք կարելի է օգտագործել՝ շնչուղիները դրանցով ծածկել, և դա առաջին քայլն է»,- նշել է վիրուսաբանը:
Երկրորդ քայլը, նրա խոսքով, դիմակներ կրելն է. «Դիմակը քիչ թե շատ արդյունավետ քայլ է։
Երրորդ՝ եթե տեսնում եք, որ ունեք գրիպային ախտանշաններ, չարժե գնալ և խցկվել մարդկանց մեջ ու անպայման տարածել այդ վիրուսը, այսինքն՝ չգնալ աշխատանքի, չգնալ այնպիսի միջոցառումների, որտեղ մարդկանց կուտակումներ կան։ Բացի դրանից, իհարկե, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, դա ամենավատ տարբերակն է, եթե ունեք գրիպային ախտանշաններ, այցելեք բժշկի։ Եթե այն թիրախային խմբի մեջ եք, որ շփվել են չինացիների, իրանցիների, այսինքն՝ այն երկրների քաղաքացիների հետ, որտեղ այդ վիրուսն արդեն կա, անպայման գնացեք բժշկի։
Եվ, իհարկե, եթե լինի այնպիսի իրավիճակ, որ կորոնավիրուսը «ժամանի» Հայաստան, ապա մասսայական կուտակման վայրերը պետք է փակվեն՝ դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, որպեսզի մաքսիմալ քչացվեն մարդկանց միջև ուղիղ կոնտակտները»,- ասել է Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23724.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
94323.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
45822.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
56721.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56620.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
192519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63318.08.2026, 15:36