«Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա». Արսեն Թորոսյան

«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. նախնական որոշել ենք, որ հաստատված դեպքերի ծանրությունից կախված, վարումը կկատարվի ինֆեկցիոն ծառայություններում, անհրաժեշտության դեպքում կլայնացվի ծառայություններ մատուցող հիվանդանոցների ցանկը: Սպեցիֆիկ բուժում չկա վիրուսին, հիմնականում սիմպտոմատիկ բուժում է՝ ջերմության իջեցում, եթե հարակից վարակների միացում կա՝ անտիբիոտիկներ»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը կորոնավիրուսի հաստատված դեպք Հայաստանում չկա:
«Եթե տեսնենք հիվանդության լայն տարածման վտանգ, կոչերով կանդրադառնանք, օրինակ կարող են լինել տեղաշարժման սահմանափակումներ, բայց այս մասով մտահոգություն չունենք: Երկրորդ, կորոնավիրուսը ռեսպերատոր հիվանդություն է, որը տարածվում է ձմեռային շրջանում՝ ինչպես գրիպի վիրուսը: Եթե կա կասկած ռեսպերատոր որևէ վարակով հիվանդի, ցանկալի է, որ փակ տարածքում չգտնվի այլ մարդկանց հետ, իսկ բաց տարածքներում վիրուսներն արագ ոչնչանում են ու չեն տարածվում, այդ իսկ պատճառով հավելյալ սահմանափակումների կարիք դեռ չկա»,- նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ ավելի շատ ախտահարվում են այն մարդիկ (ինչպես գրիպի H1N1 շտամի ժամանակ), ովքեր ունեն ծանր հիվանդություններ և նրանց օրգանիզմը չի կարողանում պայքարել դրա դեմ:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23724.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
94323.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
45822.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
56721.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56620.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60720.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
192519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63318.08.2026, 15:36