Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները». Էդմոն Մարուքյան

«Պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները». Էդմոն Մարուքյան
390
Շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ., 15:20

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ.

1. Կարծում եմ պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է, և արդեն Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և ըստ որոշ լուրերի՝ այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ, պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից՝ քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս»: