Կա դիմակների դեֆիցիտ. ինչո՞ւ Հայաստանում չկա դիմակների գործարան

«Աշխարհի շատ երկրներում այս պահին կա դիմակների դեֆիցիտ, Հայաստանում էլ կա»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արսեն Թորոսյանը: Այս հարցի հիմնական լուծումն, ըստ նրա, արտադրողները պետք է տան: «Պետք է դիմակ արտադրողներն իրենց արտադրությունը հզորացնեն, մենք մեր դիմակների պաշարներն ունենք, որոնք ուղղվում են բուժաշխատողներին»,- ասաց նա:
Նա նշեց, որ հնարավոր է՝ Հայաստանում դիմակների գործարան բացվի: «Հայաստանում ինչո՞ւ դիմակ չի արտադրվել, որովհետև այդ արտադրության ծավալները շատ մեծ են, այնինչ իրացման ծավալը փոքր է, եթե վարակի այսպիսի բռնկումներ չեն լինում: Կան գործարարներ, որոնք մտադրություն ունեն դիմակների գործարան բացելու, բայց նաև մտավախություն ունեն, որ արտադրանքը չեն կարողանա իրացնել»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի դեղատներում սպառվել են դիմակները:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
30524.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
113423.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
52422.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
63521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
59720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
63820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
208319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
66418.08.2026, 15:36