Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու վիճակի մասին

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու վիճակի մասին
836
Կիրակի, 01 մարտի, 2020 թ., 17:35

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։

Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, և նրանցից մեկի շունիկը, նույնպես իրենց լավ են զգում:

Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»։