Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ովքե՞ր են ՀՀ-ից դիմակ արտահանել

Ովքե՞ր են ՀՀ-ից դիմակ արտահանել
994
Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 12:40

ՏՄՊՊՀ նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բժշկական դիմակների, հակամանրէային ախտահանիչ միջոցների գների և քանակների խնդրին: Նա հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել դիմակների արտահանում ոչ խոշոր վաճառողների կողմից: «Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել, դրանք արտահանել են այլ ընկերություններ, որոնք գնել ու արտահանել են: Որևէ խոշոր ներմուծողի մոտ որևէ դիմակի գին չի բարձրացվել, այսինքն՝ էն տեղեկատվությունը, որ ստեղծվում է արհեստական դեֆիցիտ կամ գների չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում: Փոքր դեղատներում, այո՛, կա գնի բարձրացում»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, խնդիրն առաջացել է վերջին մի քանի օրվա ընթացքում, բայց այսօր, ըստ պաշտոնյայի, դրանք առկա են դեղատներում:

Տեսանյութը՝ 168.am-ի