Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի վերաբերյալ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի վերաբերյալ Հայաստանում տիրող իրավիճակի մասին
562
Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 23:40

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ մինչ օրս Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված մեկ անձ, 9 պացիենտների մոտ հետազոտման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 129 թեստավորում: Այժմ ժամանակավոր կեցավայրում են բնակվում 32 անձ, որոնք ինքնաթիռում գտնվել են կորոնավիրուսով վարակված անձին մոտ, նրանից երկու շարք առաջ, երկու շարք հետ նստած ուղևորներն են, քանի որ դա է միայն համարվում վարակի պոտենցիալ զոնա:

«Պարզապես ջերմություն և լուրջ սիմպտոմատիկա ունենալը բավարար չէ, պետք է նաև համաճարակաբանական ցուցում ունենալ թեստավորում անցնելու համար, դա պայմանավորված է հիվանդության շատ տարածվածությամբ վայրեր այցելած լինելով, օրինակ՝ Չինաստան, Իտալիայի հյուսիս, Իրան, Ճապոնիա, Հարավային Կորեա: Եթե կա այցելության պատմություն, բայց չկա սիմպտոմատիկա, թեստավորում չի իրականացվում, քանի որ թեստը կարող է դրական լինել միայն օրգանիզմի մեջ վիրուսի բազմացման ժամանակ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է նախարարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: