«#COVID_19 կորոնավիրուսի շուրջ վիճակը լուրջ է, բայց ծանր չէ». Արմեն Մուրադյան

Առողջապահության նախկին նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի վերաբերյալ Հայաստանում տիրող իրավիճակին:
«Կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ է հենց խուճապը, և երբևէ անհրաժեշտություն, հիմքեր խուճապի չեմ տեսնում, որովհետև այո՛, վիճակը լուրջ է, բայց ծանր չէ, առավել ևս՝ խուճապի մատնվելու որևէ հիմք չկա, հարցով զբաղվում են պրոֆեսիոնալներ՝ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը՝ Արտավազդ Վանյանի նախագահությամբ, մարդիկ, որոնք ունեն հսկայական փորձ՝ պրոֆեսիոնալիզմ և, համոզված եմ, իրենց գործելակերպը լրիվ հիմնավորված է»,- ասել է նա:
Անդրադառնալով հարևան երկրների հետ սահմանային վիճակին՝ Մուրադյանն ասել է. «Սահմանների փակմումը, ես կարծում եմ՝ ժամանակին և հաշվարկված որոշում է, սակայն դեպքի առկայությունը ՀՀ-ում նշանակում է, որ միայն սահման փակելով մենք չենք կարող երաշխավորված լինել, որ դեպքեր չեն լինելու։ Ֆիզիկապես տարանջատվելը գործիքակազմի մի մասն է, որ կիրառվեց ժամանակին»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
11817:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
19602:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
31924.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
37524.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
90216.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
110713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
125311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
130009.11.2026, 23:36