«Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարի հետ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին:
Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն:
Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին:
Ամփոփելով զրույցը, պայմանավորվեցինք մշտական կապի մեջ լինել երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար»:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23524.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
93623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
45622.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
56521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56520.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60620.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
191919.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63218.08.2026, 15:36