«Տպավորություն է, որ դուք կրկին ապրում եք Հ1-յան Հայաստանում». Գևորգ Գորգիսյան

ԱԺ-ում բուռն քննարկումներ ծավալվեցին «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» նախագծի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ: «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց. «Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել պատգամավորին, առանց խոչընդոտի, տեսակցել ձերբակալված ու կալանավորված անձանց: Առաջարկում ենք մերժել, քանի որ գործող օրենսդրությամբ որևէ արգելք չկա դրանում: Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ սահմանափակում է դրված լինում տեսակցելու վրա: Կոչ եմ անում դեմ քվեարկել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Այո՛, պատգամավորներն ունեն անարգել մուտքի իրավունք, սակայն օրենքը մեկնաբանվում է Արդարադատության նախարարության կողմից, որ քննիչի արգելքի դեպքում չեն կարող, բայց արգելքը վերաբերում է նրանց, ովքեր կարող են ինֆորմացիա փոխանակել, կամ դուրս հանել, իսկ ովքեր կասկածում են պատգամավորներին, հանցագործության կանխավարկածով են առաջանորդում: Եթե այս նախագիծը չընդունվի, նշանակում է բան չի փոխվել երկում»:
Թեման շարունակեց նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով իշխող մեծամասնությանը. «Նոր իշխանության օրոք փորձեցինք այցելել Արսեն Բաբայանին, ում գործով տարաբնույթ մեկնաբանություններ կային: Փորձեցինք իրենից պարզել իրավիճակը, ինչը մեզ արգելվեց: Մուտք գործեցինք ներս, հրավիրեցին, սուրճ հյուրասիրեցին, բայց դրա համար չէինք այդտեղ: Հարգելինե՛րս, տպավորություն է, որ դուք կրկին ապրում եք Հ1-յան Հայաստանում»:
Ձայների 70 կողմ, 21 դեմ հարաբերակցությամբ՝ նախագիծն ընդունվեց:

Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը մնացել է անփոփոխ
4418:42
Ռուբեն Մելիքյանը կստանձնի Վահրամ Սահակյանի պաշտպանությունը
6517:54
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
7416:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
6816:24
«Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»․ Վիկտոր Մնացականյան
7016:12
Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
8716:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
13715:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6915:00