«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանն անկանոն կերպով կառուցապատվում է, այդ շինարարությունները ծանրաբեռնում են առանց այդ էլ գերծանրաբեռնված մայրաքաղաքը։ Շարունակ փչում, ռւռճացնում են մայրաքաղաքի բնակարանաշինության փուչիկը,որն առաջիկայում պայթելու է։ Սակայն այլ հարցի եմ ուզում անդրադառնալ։ Երևանի բազմահարկերի մեծ մասը կառուցված են 1970-80-ական թվականերին, 50 տարի պիտանելիության ժամկետով։ ԽՍՀՄ ժամանակ գոյություն ուներ աշխղեկների կողմից շենքերի շինհրապարակների ցեմենտի վաճառք, գողություն, ուստի այդ շենքերը ամուր չեն կառուցվել։ Այն ժամանակ Երևանում սեյսմիկ վտանգը քիչ են գնահատել, շենքերը ոչ սեյսմակայուն են կառուցել։ Հայաստանի անկախանալուց հետո բազմահարկ շատ շենքերի հիմքերը փորել, նկուղներում օֆիսներ են բացել; Շենքի հիմքերում, տարբեր հարկերում ինքնակամ շինարարությունների, պատերի ձևափոխումների հետևանքով շատ շենքերի սեսյմակայությունն ավելի է նվազել։ Մնում է աղոթել, որ Երևանում երկրաշարժ չլինի։ Այս իշխանությունը իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա, անցած ավելի քան 8 տարում չի հոգացել անգամ Երևանի վթարային շենքերի բնակիչներին տեղափոխելու, նրանց կացարանով ապահովելու խնդիրը։ Էլ ո՞ւր մնաց հին, պիտանելիության ժամկետն անցած բազմահարկերի ու դրանց բնակիչների խնդիրը լուծեն»։

«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
1719:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
2719:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
12118:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
13317:43
«25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից»․ Արթուր Դանիելյան
5817:24
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների
6017:18
««Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին»․ Արտակ Զաքարյան
6217:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
6216:54