Բացառված չէ, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մեկից ավելի հիվանդներ կան, հատկապես՝ Իտալիայից եկած. «Իրատես»

«Իտալիայում նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների քանակը, երեկ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ արդեն հասել է 7375-ի, վարակվածներից 366-ը մահացել են, 622-ը՝ առողջացել: Իտալիան COVID-2019-ով վարակվածների քանակով մի փոքր է զիջում Հարավային Կորեային (7478 վարակված), ընդամենը 103 հոգու տարբերություն է, իսկ COVID-2019-ի հարուցած հիվանդության պատճառով մահացածների քանակով Հարավային Կորեային (53 մահ) գերազանցում է 313-ով և աշխարհում Չինաստանից հետո (80735 վարակված, 3120 մահ) երկրորդն է:
Իտալիան նոր կորոնավիրուսով վարակվածների և հիվանդությունից մահացածների ցուցանիշներով գերազանցում է նաև Իրանին (վարակվել են 7161-ը, մահացել 237-ը): ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ են պատասխանել, բացատրել, թե Հայաստանն ինչ տրամաբանությամբ է Իրանից օտարերկրացիների մուտքը ՀՀ արգելել, իսկ Իրանին վարակվածների և մահացածների քանակով գերազանցող Իտալիայից եկածների և եկողների մուտքը չի արգելել ու չի արգելում: Իհարկե չեն կարող»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
92523.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
45122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
56121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56320.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
191019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63018.08.2026, 15:36