Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Աշխարհում նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում». Արսեն Թորոսյան

«Աշխարհում նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում». Արսեն Թորոսյան
2300
Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 12:20

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ կոչ ենք անում.

✅ Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:

✅ Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս՝ խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

✅ Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին՝ 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:

✅ Գործատուներին՝ ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:

✅ Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց՝ նշված երկներից ժամանած անձանց մասնակցությամբ:

‼️ Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ՝ ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»՝ 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»՝ 8003 հեռախոսահամարներով:

Նաև հորդորում ենք.

❗️Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում՝ օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
❗️Հաճախակի լվանալ ձեռքերը՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
❗️Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի»: