ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

ՀՀ կառավարությունը մարտի 12-ի նիստում հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Այն մշակել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Ծրագրի նպատակը տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալն է: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրով 2020թ. 45 հայ ձեռներեցներ հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների հետ:
Ինչպես նշեց Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, այս տարվա փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը: Ստացված 109 հայտերից հաղթող են ճանաչվել 5 ձեռներեցներ, ովքեր կստանան 100% ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ է մատուցել Դրեյփերի համալսարանի նախագահը. հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրվել է 50% կրթաթոշակ՝ Դրեյփերի համալսարանում սովորելու համար: Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը՝ «Իմ Քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել հոգալու 3 հաղթողների հավելյալ 50% ուսման վարձը:
Ընթացիկ տարում նմանատիպ ևս 2 մրցույթ կանցկացվի:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
1213:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
15301:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
200Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
37522.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
264716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
187315.11.2026, 19:19