«Պետք է լինել իրատես այս իրավիճակում և չտարվել քաղաքական «տրնգիով»». Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Միջազգային տնտեսական ճգնաժամը նոր-նոր մտնում է ակտիվ փուլ։ Արդեն մի քանի օր է, ինչ հիմնական միջազգային ֆինանսական ինստիտուտները և բորսաներն ուղղակի գլորվում են գրողի ծոցը։ Օրինակ՝ երեկ ամերիկյան բորսաները փակեցին համարյա 9 տոկոս անկման ցուցանիշներ, ինչը վերջին անգամ եղել է 1987-ին։
Ռուսական ռուբլին, կարծես թե, չունի միտում վերադառնալու նախաճգնաժամային ցուցանիշներին՝ տատանվելով 70-75 ռուբլի մեկ դոլարի դիմաց արժեքով։ Փակվում են սահմանները, պետությունները փաստացի անցնում են կառավարման արտակարգ ռեժիմի։
Հիմա մենք ի՞նչ անենք... Համոզված եմ, որ նվազագույնը չի կարելի թերագնահատել տնտեսական վտանգները և արագ, շատ արագ, չափազանց արագ ձևավորել արտակարգ արձագանքման (կառավարման) մեխանիզմներ, երբ այս միջազգային տնտեսական բոլոլան կհասնի մեզ:
Պետք է, ի վերջո, լինել իրատես այս իրավիճակում և չտարվել քաղաքական «տրնգիով»։ Եթե տնտեսական ճգնաժամը մեզ հասնի, և մենք լինենք անպատրաստ, ապա ճգնաժամը չի խնայի ո՛չ սևերին, ո՛չ էլ սպիտակներին: Բոլորին հավասար կցխի»։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
1213:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
15301:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
200Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
37522.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
264716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
187315.11.2026, 19:19