Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Տպավորություն էր ստացվում, որ մեկ անգամ են միայն թեստավորել առողջացած հիվանդին». Հայկ Մարտիրոսյան

«Տպավորություն էր ստացվում, որ մեկ անգամ են միայն թեստավորել առողջացած հիվանդին». Հայկ Մարտիրոսյան
379
Երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ., 14:25

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ վարչապետի ԱԺ-ում ասված խոսքի՝ ոմանց մոտ, այդ թվում և իմ, տպավորություն էր ստացվում, որ մեկ անգամ են միայն թեստավորել առողջացած հիվանդին: Արսեն Թորոսյանի մի գրառումից հստակ է, որ իրականում երկու անգամ են թեստավորում, ինչպես որ միջազգային կարգն է:

Ելնելով այդ հանգամանքից՝ նախկին գրառումս, որ համեմատում էր ամերիկյան և հայաստանյան թեստավորման քանակների հանգամանքը, հեռացրեցի:

Արձանագրում ենք, որ Հայաստանում առողջացած հիվանդներին թեստավորում են երկու անգամ, ինչպես որ կարգն է և նոր են դուրս գրում:

Եվս մեկ ապացույց, որ ստեղծված իրավիճակում Առողջապահության նախարարությունը ֆունկցիոնալ առումով առայժմ լավ է աշխատում, իսկ առողջապահական քաղաքականությունը և ճգնաժամի կառավարումը Հայաստանում կառավարության և ղեկավարության կողմից՝ վարվում են խայտառակ վատ»: