«Ժողովուրդ ջան, լավ ե՞ք, հո շատ խառնված չե՞ք»․ վարչապետը՝ քաղաքացիներին

Մայրաքաղաքում շրջայցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մտնելով դեղատներից մեկը, բժշկական դիմակ և ալկոգել ուզեց, որոնք չկային։ «Դիմակների հետ պրոբլեմ կա, սպիրտ չկա, ալկոգել չկա»,- ամփոփեց վարչապետը։
Շարունակելով շրջայցը, նա զրուցում էր քաղաքացիների հետ․ «ժողովուրդ ջան, լա՞վ եք, հո շատ խառնված չե՞ք»։ Բացասական պատասխան ստանալով՝ ասաց․ «Ես հիմա հասկանում եմ, որ մեր քաղաքացիներն արհամարհում են վիրուսը։ Կոսմետիկայի խանութն էլ է բաց։ Ես կարծում էի փակ կլինի․ այս աշխուժությունը լա՞վ է, թե՞ վատ․․․ Հոգեբանական առումով երևի լավ է»,- կարծիք հայտնեց վարչապետը՝ շարունակելով շրջայցը։
Հանդիպելով մեկ այլ խմբի՝ հարցրեց. «էս ինչի՞ եք այսքան շատ բան առել, մտավախություն ունե՞ք»: Ի պատասխան հնչեց, որ իրենք Լոս Անջելեսից են եկել, այստեղի խանութների առատությունից զարմացած են, իսկ շատ առևտուրը պայմանավորված է ընտանիքի մեծությամբ:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
22024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
89523.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
44122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
55121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
55820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
59920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
188519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
62518.08.2026, 15:36