Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Ինչպես է կորոնավիրուսը տարածվել Շենգավիթի արտադրամասում. ներկայացնում է վարչապետը

Ինչպես է կորոնավիրուսը տարածվել Շենգավիթի արտադրամասում. ներկայացնում է վարչապետը
355
Չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ., 19:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնեց, թե ինչպես է Շենգավիթում գտնվող արտադրամասում տարածվել կորոնավիրուսը։

«Արտադրամասի անունը չենք նշում, այն Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, գտնվում է Շենգավիթում: Իտալացի գործընկերը ժամանել է, ջերմիջեցնողներ օգտագործելու միջոցով թաքցրել է վարակվածությունը, երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել է Հայաստանից, բայց՝ թողել վարակը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: