Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Եթե վարակվածների թվերն աճեն երկրաչափական պրոգրեսիայով, թեթև դեպքերը չեն հոսպիտալացվի». նախարար

«Եթե վարակվածների թվերն աճեն երկրաչափական պրոգրեսիայով, թեթև դեպքերը չեն հոսպիտալացվի». նախարար
583
Չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ., 22:45

«ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի 80-90 տոկոսը կապված է երկու օջախի հետ՝ Էջմիածնի դեպքի և Երևանի արտադրամասերից մեկի հետ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ չնայած այն փաստին, որ վարակվածների թվերն աճում են, այնուամենայնիվ համաճարակաբանական տեսանկյունից նոր դեպքեր ՀՀ-ում չեն լինում:

Հարցին, թե առողջապահական համակարգն այժմ ունի՞ կանխատեսումներ և բավարար ռեսուրսներ, նախարարը պատասխանեց. «Կանխատեսումները տեսականորեն կան, բայց դրանք կարող են ամեն օր փոխվել, և մենք այդ տեսական կանխատեսումները կարող ենք փոխել պրակտիկ կանխատեսումների և իրականության: Եթե հանկարծ տեսնենք, որ մեզ մոտ վարակվածների թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, այդտեղ արդեն ուրիշ սցենար կգործի: Օրինակ, թեթև դեպքերն ընդհանրապես չեն հոսպիտալացվի: Եթե գա այնպիսի սցենար, որ վարակվածների թիվը հասնի հարյուրների կամ հազարների, ապա մենք շատերին չենք էլ հոսպիտալացնի, եթե կարիք չունենա հոսպիտալացման, դեպքը թեթև լինի: Նրանց խնդրելու ենք ինքնամեկուսանալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Եթե վարակվածների թվերն աճեն երկրաչափական պրոգրեսիայով, թեթև դեպքերը չեն հոսպիտալացվի». նախարար