Արսեն Թորոսյանը՝ Նորքի ինֆեկցիոնում մահացած հիվանդի մասին

«Պացիենտը հայտնվել է Նորքի ինֆեկցիոնում, որովհետև կորոնավիրուսի կասկած է եղել, որը հերքվել է, իսկ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտից». մարտի 19-ին ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է եղել, որ հիվանդը հայտնվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այն դեպքում, երբ հայտարարվել էր, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն սպասարկելու է միայն կորոնավիրուսով հիվանդներին:
Հիվանդությունից առողջացած հիվանդների՝ շփման միջոցով կրկին հիվանդանալու հավանականության վերաբերյալ նախարարը նշեց. «Նման հավանականություն ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը շրջանառվում է, և բժշկական հանրության կողմից դեռ ուսումնասիրվում է ոչ ամբողջական 3 ամիս: Դրա մասին հնարավոր կլինի խոսել 2-3 տարի հետո: Բայց նույնիսկ եթե այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել, ինչպես բոլոր վիրուսների հետ»,- հայտնեց նա:
Նախարարը նշեց, որ վերջին ուղերթով Իտալիայից ժամանածները բոլորն իրենց լավ են զգում, միայն մեկի մոտ է ջերմության բարձրացում արձանագրվել, նրան տեղափոխել են հիվանդանոց, և կթեստավորեն: Մնացածներին կթեստավորեն կարանտինի 14 օրը լրանալուց հետո:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
218Երեկ, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
88923.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
43922.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
54921.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
55720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
59820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
188019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
62318.08.2026, 15:36