ԵՊԲՀ-ը հայտարարում է

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ ուսանողներ և կուրսանտներ
Համալսարանի գիտական խորհրդի ընդունած որոշմամբ.
1. Մինչև արտակարգ դրության ավարտը՝ դադարեցված է Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները Համալսարանի տարածքում, համալսարանական հիվանդանոցներում, Համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում:
2. Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը (ամառային արձակուրդի մի հատվածը): 1-3-րդ կուրսորում դասընթացները կվերսկսվեն 15.04.2020թ.-ից, իսկ 4-6-րդ կուրսերում՝ 20.04.2020թ.-ից: Դասերի մեկամսյա հետաձգման դեպքում ուսումնական գործընթացը՝ ներառյալ ատեստավորումները, իրականացվելու են համաձայն համալսարանում գործող համապատասխան կարգերի:
3. Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ «ZOOM» հարթակով դասերի անցկացմանը: Ելնելով վերոնշյալից՝ բոլոր ուսանողները պետք է պատրաստ լինեն առցանց դասընթացների՝ ներբեռնելով համապատասխան ծրագիրը՝ zoom.us կայքից: Առցանց դասավանդման ներդրման դեպքում կներկայացվի ամբողջ ուսումնական գործընթացի վերաբերյալ մշակված համապատասխան տեղեկատվությունը:
4. Դասերի մեկամսյա հետաձգմամբ պայմանավորված՝ 4-6 -րդ կուրսերի նոր դասացուցակը, մինչև դասերի մեկնարկը կտեղադրվի համալսարանական կայքում՝ ysmu.am, իսկ 1-3-րդ կուրսերը կշարունակեն նույն դասացուցակով (կոտորակային դասերի դեպքում՝ համարիչով):
5. Ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումն հետաձգվում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
18003:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
44820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
50320.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
51320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
104617.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
99116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
302716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
213215.07.2026, 21:35