Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել

Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը:
Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը, գրում է aliq.ge-ն։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում՝ մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:
Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, մթերային խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը որոշում է կայացրել լրատվամիջոցների հետ աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:
Արգելվել է երթուղային տաքսիների երթևեկը, սպորտդահլիճների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:

«Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը». Մանե Թանդիլյան
3020:18
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ
4319:54
«Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը». Գրոնո
5019:42
Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
5119:20
«Եթե մեկ անգամ խոշորացված լինելով՝ Տիգրանաշենում որևէ ներդրում չի իրականացվել, ինչպե՞ս եք պատկերացնում գերխոշորացումից հետո». Իրինա Յոլյան (տեսանյութ)
5519:00
Wildberries-ը գործարկել է նոր գործիք․ գնորդները կկարողանան մինչև 35% զեղչ խնդրել
10418:37
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին
6217:52
«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
9414:42