Ուղիղ միացում ԱԺ-ից․ քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատիժ սահմանող փաթեթը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք՝ արտահերթ նախորդ նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը փաթեթի մշակման և ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել էր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Նախատեսված լրացմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ էր ունեցել Էդմոն Մարուքյանը: Ըստ խմբակցության ղեկավարի՝ անհրաժեշտ է պարզաբանել, թե կոնկրետ ինչն է խուճապ առաջացնում: Նա ներկայացրել էր այն երկրների ցանկը, որտեղ արտակարգ դրության ժամանակ գրաքննություն չկա: Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր վարկառուների հարցը, ովքեր հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում: Նա նշել էր, որ օրինագիծն իրավական կարգավորումների կարիք ունի, ուստի խմբակցությունը կներկայացնի գրավոր առաջարկներ:

«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
2700:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
44Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
54Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
77Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
73Երեկ, 20:42
Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Անթալիայում՝ ուղևորի մահվան պատճառով
99Երեկ, 18:06
Նորքի պատմական կամուրջը կվերականգնվի
94Երեկ, 17:36
«Ե՞րբ եք վերականգնելու տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
90Երեկ, 16:24