«Ապշած եմ՝ ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա». «Նորք» ինֆեկցիոնի բժիշկ

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս միայն այն բանի համար, քանի որ 24-ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Քանի որ բժիշկ-վարակաբան եմ, մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս:
Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:
Հիմա ինչի՞ չեք նստում տանը:
Եթե դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկներն ու ոչ միայն տանը…: Հավատացե՛ք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես՝ բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ:
Ու երբ մենք տանը նստենք, արդեն ձեզ համար ուշ կլինի: Հետո չասեք՝ եկեք գործի, մենք վատ ենք...:
Մտածե՛ք, մի քիչ մտածեք…: ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ, ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
212Երեկ, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
87023.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
43222.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
54321.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
55420.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
59520.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
186519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
62018.08.2026, 15:36