«Ունենք վարակված մեկ բժիշկ, մեկ բուժքույր, շտապօգնության մեկ վարորդ». Արսեն Թորոսյան

Հայաստանը չունի կորոնավիրուսի թեստերի պակաս և շարունակում է դրանք ձեռք բերվել, մինչ այժմ արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա՝ կոնտակտավորների շրջանակը պարզելու գործընթացը շարունակական է, դեպքեր կան, որ շրջանակը պարզ է 100 տոկոսով:
«Ինձ համար անհասկանալի է այն, որ հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում, չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին, կարծես թե մենք իրենց հետ այլ բան պիտի անենք, քան իրենց առողջության մասին մտածելն է»:
Ա. Թորոսյանն ասաց, որ վաղը կհրապարակեն մի քարտեզ, որտեղ կներկայացվեն կորոնավիրուսի դեպքերը՝ ըստ մարզերի: Հիմա հայտնի է, որ ամենից շատ դեպքեր են արձանագրվել Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Գյումրիից հիվանդների թիվը կարելի է 1-2 ձեռքի մատների վրա հաշվել, նրանց մոտ հիվանդությունը թեթև է:
Մինչ այժմ ասվում էր, թե երեխաները կորոնավիրուսով չեն հիվանդանում, սակայն դեպքերի արձանագրումից հետո կարելի՞ է ասել, որ երեխաները ևս ռիսկային խմբում են: Ա. Թորոսյանը պարզաբանեց, որ երբ ասում են, թե երեխաները կայուն են կորոնավիրոսի հանդեպ, նկատի ունեն առողջ երեխաներին:
«Եթե կա իմունիտետի դեֆիցիտ, երեխան դառնում է ռիսկային: Փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տարիքներում»։
Նախարարի վկայությամբ՝ հիվանդներին բուժում են Chloroquine դեղով, մինչ այդ բուժել են ՄԻԱՎ-ի համար նախատեսված 2 դեղերի խառնուրդով: Դեռ վաղ է եզրակացության գալ Chloroquine-ի արդյունավետության վերաբերյալ: Առայժմ որոշվել է այն տալ ծանր, թոքաբորբ ու դրա զարգացման ռիսկ ունեցողներին:
Ներկա դրությամբ՝ կորոնավիրուսով հիվանդ մանկահասակ երեխա չունենք, կան դպրոցահասակներ, նրանք իրենց լավ են զգում:
«Ունենք վարակված մեկ բուժքույր, բժիշկ, ՇՕ վարորդ, դա անխուսափելի է, որքան էլ փորձենք նրանց պաշտպանել»,-ասաց նախարարը:
Հարցին, թե ինչ հետևանք կարող է թողնել կորոնավիրուսը հղի կանանց ու պտղի վրա, նախարարն ասաց, որ դեռ վաղ է խոսել դրա մասին․ տարիների հետազոտություն է անհրաժեշտ:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
210Երեկ, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
86423.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
43022.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
54121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
55320.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
59420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
186019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
61918.08.2026, 15:36