#ForeignPolicy-ն անդրադարձել է #COVID_19-ի դեմ պայքարում Վրաստանի «անսպասելի հաջողված» փորձին

Ամերիկյան Foreign Policy ամսագիրն իր հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի Վրաստանի «անսպասելի հաջողված» փորձին:
«Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Վրաստանի և Իսլանդայի եղած օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է կանգնեցվել»,- նշում է հոդվածում: Վրաստանում հիվանդության դեմ հաջողությունը, ըստ հեղինակների, բացատրվում է կորոնավիրուսի վաղ արձագանքման հետ: «Չնայած փոքր չափերին և տնտեսական ծանր իրավիճակին, փետրվարի վերջին Վրաստանն սկսեց լուրջ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ դպրոցների փակումը և լայնածավալ ախտորոշման թեստերի անցկացումը: Մինչ այժմ Վրաստանը կորոնավիրուսից ոչ մի մահ չի գրանցել: «Կարծում եմ՝ այն փաստը, որ ի սկզբանե կառավարությունը լուրջ ընդունեց, օգնեց մեզ»,- նշել է վրացի լրագրող Նատալյա Անթելավան:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է կորոնավիրուսի հետ կապված իրենց պետության կողմից արված քայլերի մասին.
«Մենք ուղղակի լսեցինք առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալներին ամենաառաջին փուլում, լսեցինք Առողջապահության նախարարությանը, նախարարին, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոններին: Մենք հասկացանք, որ ամենաարդյունավետ մեթոդը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է: Այդ իսկ պատճառով մենք առաջին պետություններից մեկն էինք, որ սահմանափակեց չվերթները նախ Չինաստանի, ապա՝ Իրանի և Իտալիայի հետ, մենք առաջին պետություններից մեկն էինք, որ դադարեցրեց կրթությունը դպրոցներում, և մենք առաջին պետություններից մեկն էինք, որ ջերմաչափ սարքեր տեղադրեց սահմաններին, ոչ միայն օդանավակայաններում, այլ նաև ցամաքային սահմաններին»,- ասել է Գախարիան։

«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9117:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
11116:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
10615:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
13215:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9915:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9215:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
10814:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
9514:42