«Քաղաքացիները նշում են, որ այդ հրահանգը տվել է ՀՀ վարչապետը». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահազանգում են, որ Հայաստանի կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան՝ պատճառաբանելով, որ մեկուսացման տեղի խնդիր ունեն: Քաղաքացիները նշում են, որ այդ հրահանգը տվել է ՀՀ վարչապետը և իրենք, առանց գումարի, օրեր շարունակ գիշերում են օդանավակայանում:
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարդու իրավունքների լուրջ խնդիրների շարքում հատուկ սրություն ունի ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանված՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի իրավունքը։ Ընդ որում՝ խնդիրը հատկապես հրատապ է Ռուսաստանի ուղղությամբ՝ թե՛ վերադարձի սպասող մեր հայրենակիցների մեծ թվի և թե՛ նրանց զգալի մասի՝ օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պատճառով։
Որքան հասկանում եմ՝ բուն խնդիրը ոչ թե ինքնին փոխադրման կազմակերպումն է, այլ այն, որ մեր կառավարությունը չի կարողանում Հայաստանում ապահովել մեկուսացման՝ անհրաժեշտ ծավալի ենթակառուցվածք։ Բայց ախր, հարգելի պատասխանատուներ, օրեր առաջ դուք չէի՞ք, որ անցկացրեցիք «հեռախոսներով հսկման» համակարգը։ Բա ինչո՞ւ այս դեպքում չեք գործադրում։ Ի՞նչ պարտադիր է, որ մարդկանց ինչ-որ հյուրանոցում մեկուսացնեք։ Ստացեք խիստ ռեժիմով ինքնամեկուսացման գրավոր համաձայնություն (նույնը՝ ընտանիքի անդամներից), վերադարձրեք մարդկանց հայրենիք և հսկեք ձեր իսկ ներդրած եղանակով։ Գոնե մի հարցում օգտակարություն կունենա այդ խայտառակությունը։
Մանավանդ, որքան հասկացա վարչապետի խոսքից, համաճարակի «պիկը» մեզ մոտ արդեն անցել է, և, փառք Աստծո, այժմ ունենք «կորը հարթեցնելու» դրական միտում։ Կարճ ասած՝ մարդկանց վիճակը գնալով վատթարանում է, մարդիկ 5-6 օր ապարդյուն սպասելուց սկսում են հուսալքվել։ Գործուն քայլեր ու ամբողջական լուծում է պետք»։

«Սա անթաքույց թուրքին սիրաշահելու և ակնհայտ թուրքին դուր գալու համար է արվել». Արմենակ Դանիելյան
1310:18
ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
3809:54
«Արտենիի դպրոցից հեռացվել է Զորավար Անդրանիկի խճանկարը. դժվար է լինելու նրան ջնջել ժողովրդի հիշողությունից». Թաթուլ Հակոբյան
4709:48
Հայաստանի 21 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
5109:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5808:24
«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
10103:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
14500:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
124Երեկ, 21:36