#Adjarabet-ը շարունակում է շորթել ՀՀ քաղաքացիների միջոցները

Վերջերս MAMUL.am լրատվականն անդրադարձել էր #Adjarabet-ի կողմից իր օգտատերերի նկատմամբ կատարվող կամայական և անօրինական գործողություններին։
Հրապարակումներից հետո կազմակերպությունը նամակներով և զանգերով փորձում էր արդարանալ և համոզել խմբագրությանը, թե իբր իրենք որևէ անօրինական բան չեն անում, չեն արգելափակում օգտատերերի որևէ հաշիվ։ Անգամ «սպառնում էին» խմբագրությանը դատի տալ՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար։ Ավելին, կազմակերպությունը պնդում էր, թե տեղադրվել են հատուկ բանկոմատներ, որոնցից օգտատերերը կարող են կանխիկացնել միջոցները։
Սակայն, միաժամանակ, նյութերի հրապարակումից հետո, #Adjarabet-ը սկսել էր զանգահարել մեզ դիմած քաղաքացիներին և խնդրել այցելել իրենց, տեղում հարցերը կարգավորել և չզանգել լրատվամիջոցներին։
Այս իրադարձություններից ընդամենը տասն օր անց, #Adjarabet-ը սկսել է նորից նույն վարքագիծը դրսևորել ՀՀ քաղաքացիների նկատմամբ և համատարած արգելափակում է օգտատերերի հաշիվները՝ թույլ չտալով նրանց կանխիկացնել սեփական միջոցները։ Ավելին, քաղաքացիների զանգերին, նամակներին ընկերությունը որևէ պատասխան չի տալիս։
Հիշեցնենք, որ #Adjarabet-ը վրացական ընկերություն է, որի՝ հայաստանյան շուկա մտնելու աջակիցը և «գործընկերը» այդ ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ Համաձայն մամուլի հրապարակումների, Հայաստանի շուկայում Կարեն Կարապետյանը նաև #Adjarabet ընկերության բաժնետերերից է։

«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
1517:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5416:36
«Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8416:18
«Ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
7015:18
Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
8014:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
8814:18
Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
9614:06
«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
7313:48