Լիբանանի բանակն արցունքաբեր գազ է կիրառել Տրիպոլիի ցուցարարների դեմ

Ուրբաթ Բեյրութից 90 կմ հյուսիս գտնվող Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Լիբանանի բանակի պարեկների և ցուցարարների միջև: Համաձայն Lubnan 24 լրատվական պորտալի տեղեկությունների՝ զինծառայողներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարաների դեմ, որոնք իրենց հերթին քարեր են նետել նրանց ուղղությամբ։
Հարյուրավոր մարդիկ պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո (երեկոյան 7-ից մինչև առավոտյան 5-ը) դուրս են եկել Լիբանանի Նուր հրապարակ: Ըստ պարբերականի՝ ցուցարարներից քչերն են կրել պաշտպանիչ դիմակներ:
Ցուցարարները կառավարությունից պահանջում են դադարեցնել գների բարձրացումը և ազգային արժույթի արժեզրկումը՝ լիբանանյան ֆունտն արժեզրկվել է ավելի քան 80%-ով: «Կյանքի պայմանները վատթարանում են իշխանությունների կողմից պարտադրվող պարտադիր կարանտինի ֆոնին՝ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պատճառով, ավելի ու ավելի շատ մարդիկ են կորցնում իրենց աշխատանքը և սնանկանում»,- ասել է ցուցարարներից մեկը: Ցուցարարները վարչապետ Հասան Դիաբից պահանջում են «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների սոցիալական իրավունքները պաշտպանելու համար»:
Ապրիլի սկզբին Լիբանանի կառավարությունը որոշեց միանվագ 200 դոլար հատկացնել կարիքավոր ընտանիքներին՝ հաշվի առնելով հասարակության դժգոհությունը մեկուսացման ռեժիմի սոցիալ-տնտեսական հետևանքներից:
Մարտի 7-ին Դիաբի կաբինետը հայտարարեց ֆինանսական դեֆոլտի մասին և դիմեց Արժույթի միջազգային հիմնադրամին՝ պետական պարտքի վերակազմավորման հարցում օգնություն ցուցաբերելու համար, որը հասել է 92 միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի 170%-ը):
Ապրիլի 16-ին Լիբանանի վարչապետը հեռուստատեսային ուղերձում խոստացավ մշակել արդյունավետ բարեփոխումների ծրագիր՝ երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար:



«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8917:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
10816:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
10315:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
13015:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9715:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9115:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
10514:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
9414:42