Ըստ #Google-ի՝ հաքերներն ակտիվորեն օգտագործում են համավարակը՝ կիբերհարձակումների համար

Ամերիկյան Google կորպորացիայի մասնագետները կարծում են, որ հաքերներն ակտիվորեն օգտագործում են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը, այդ թվում՝ այն հաքերները, որոնք գաղտնի աջակցում են տարբեր երկրների իշխանություններին: Նման գնահատականները հրապարակվել են ընկերության բլոգում։
«Հաքերները հաճախ ճգնաժամը որպես լավ հնարավորություն են օգտագործում, բացառություն չէ նաև COVID-19-ը»,- նշում է Google-ը: Ընկերությունը հայտնել է, որ կիբեր-հանցագործները փորձում են օգտվել մարդկանց անհանգստությունից՝ կազմակերպելով ֆիշինգ գրոհներ, կիրառելով տարբեր տեսակի խարդախություններ:
«Մեր անվտանգության համակարգերն արձանագրել են ամենատարբեր օրինակներ՝ բարեգործական և հասարակական կազմակերպությունների անունից նվիրատվությունների կազմակերպում, տնից աշխատող անձանց գործատուների անունից կեղծ հաղորդագրությունների ուղարկում՝ օգտագործելով կառավարական կամ առողջապահական գերատեսչությունների կայքերի նմանօրինակ էջեր, որոնք շատ նման են պաշտոնական էջերին»,- նշել է ընկերությունը:

«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8917:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
10816:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
10315:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
13015:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9715:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9115:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
10514:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
9414:42