ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել փեսայի կողմից զոքանչին ծեծելու, ապա հովվաշան հարձակում կազմակերպելու դեպքի մասին
![]() 492 Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 19:10 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ծաթեր գյուղի 78-ամյա բնակչուհու մահվան մի շարք հանգամանքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ստացվել է Թումանյանի քննչական բաժնում և ընդունվել վարույթ: Պարզվել է, որ 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյուքնում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: |
Թբիլիսիում հինգհարկանի շենք է փլուզվել
185Երեկ, 22:00Տուլայի մարզում կայծակի հարվածից 3 մարդ է զոհվել
405Երեկ, 16:05Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
22313.07.2025, 21:42Իսրայելական հարվածից Գազայում ջրի հերթ կանգնած երեխաներ են սպանվել
38913.07.2025, 18:02Արարատի մարզում մի քանի ժամ է՝ որոնում են անհետ կորած 4 տարեկան աղջնակին
47213.07.2025, 17:00Թենեսիում շրջանավարտների միջոցառման ժամանակ կրակոցներ են հնչել (տեսանյութ)
54013.07.2025, 14:10Թեքսասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի (տեսանյութ)
44013.07.2025, 13:16Խոշոր հրդեհ՝ Անկարայում
45613.07.2025, 12:47