Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտնել են՝ Հորմուզի նեղուցում երկու սուպերլցանավեր, որոնք խախտել են կանոնները, բախվել են ծովային ականների և պայթել։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով՝ ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավերն այրվում են Հորմուզի նեղուցի հարավային ափի մոտ։
Նշվում է, որ դրանք փորձում էին գաղտնի անցնել Հորմուզի նեղուցի արգելված երթուղով՝ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների և դրանց վերևում թռչող հետախուզական անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, իսկ ականներին բախվելուց և պայթելուց հետո անձնակազմը լքել է նավերը։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը զգուշացրել են, որ այն լցանավերի նկատմամբ, որոնք «գտնվում են ԱՄՆ-ի մարդասպան և հանցավոր զինվորականների հրամանատարության ներքո կամ համագործակցում են նրանց հետ», կիրառվելու են կոշտ միջոցներ, եթե դրանք հատեն Հորմուզի նեղուցի չթույլատրված երթուղիները։

Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է
14712:12
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
22609:49
Շորթում՝ Օշականում. կասկածյալներն օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են
19200:18
Սոթքում հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ գլխին հրազենային վնասվածքով
201Երեկ, 22:30
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
316Երեկ, 21:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
174Երեկ, 19:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
311Երեկ, 18:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
506Երեկ, 13:25