Մնացականյանը պատասխանել է Մամեդյարովին

ԱԳՆ-ը ներկայացրել է նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին:
«Անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ և ևս մեկ անգամ ցանկանում շնորհավորել մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Մայիսի 9-ը սուրբ ամսաթիվ է մեր ժողովուրդների համար, որոնք մեծագույն կորուստների գնով վճռական ներդրում ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում:
Ֆաշիզմի դեմ պայքարում իր ծանրակշիռ ավանդն է ունեցել հակահիտլերյան կոալիցիան....
Ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։
Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:
Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:
Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում:»:

Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
13309:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
218Երեկ, 17:12
«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
253Երեկ, 13:24
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով Կառավարության ներկայացուցիչ
234Երեկ, 11:30
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
29922.09.2026, 18:42
ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին (տեսանյութ)
28022.09.2026, 16:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
27822.09.2026, 09:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
36921.09.2026, 13:06