«Փաշինյանն արտակարգ դրությունը պահում է երկու նպատակով՝ քաղաքական ու անձնական». Արփինե Հովհաննիսյան
![]() 472 Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 20:30 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի լայվը և այսօրվա բերման ենթարկման դեպքերի պատճառը Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրամցրեց իր գոռգռոցների, փնթփնթոցների, հոխորտանքի, հիասթափության և դժգոհության հերթական չափաբաժինը: Իհարկե, վարչապետի նման ելույթները այլևս ո՛չ զարմացնում, ո՛չ զայրացնում, ոչ էլ նույնիսկ զվարճացնում են: Հերթական ֆարսի գիտակցմամբ անտարբերություն՝ ուրիշ ոչինչ: Սակայն նրա երեկվա ելույթում հետաքրքիր երկու շեշտադրում կար, որ հպարտ ու ոչ այնքան հպարտներին պիտի հետաքրքրի՝ Շեշտադրում/մուննաթ 1 Պարզվեց, որ կորոնավիրուսի հետևանքով մահերի պատճառը, ո՛չ ավել ո՛չ պակաս, ՀՀ քաղաքացին է։ Կարճ ասած՝ անձամբ իր ու իր կառավարության վրայից մեղքը գցելու համար Փաշինյանն անուղղակիորեն ասաց, որ, օրինակ, վրացի ժողովուրդը ու ընդհանրապես այն ժողովուրդները, որոնք հաջողություն են գրանցում վիրուսի դեմ պայքարում, ուղղակի ավելի խելացի են, քան.... հայերը: Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ երբ մարդկանց սոված-ծարավ փակում էր տներում, արտակարգ դրությունը պիտի այդ ժամանակ պահպանվեր նորմալ, ոչ թե իմիտացիա արվեր։ Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ ինչպես իր երկաաաաար լայվերում, այնպես էլ արտակարգ դրության սահմանափակումներում տրամաբանություն չկա ու չի եղել։ Ես, իհարկե, կարող էի խորհուրդ տալ Փաշինյանին կարդալ գիտական ուսումնասիրություններ այն մասին, որ այն տնտեսագիտական տեսությունները, որոնք հաշվարկի հիմքում դրել են սոցիումի մեծամասնության ռացիոնալության թեզը, սխալ են։ Բայց նա անգամ իր մեկ ամիս առաջվա ասածը չի հիշում, ուր մնաց գիտական տեսություն կարդա ու կիրառի։ Փաշինյանի ուղերձը հետևյալն է՝ կառավարությունն, ինչպես միշտ, կատարյալ և անքննելի է, իսկ ժողովուրդը՝ սխալ և անկատար, ավելին՝ պետք է խոր ափսոսանք ունենալ, որ նման «փայլուն» կառավարությանը բաժին է ընկել նման ոչ ռացիոնալ ժողովուրդ: Ուղղակի մի փոքր խնդիր կա՝ բա չէ որ, ինչպես դուք եք սիրում պնդել, այդ ժողովուրդն է ձեզ ընտրել։ Շեշտադրում/մուննաթ 2 Հաջորդ կարևոր հարցն այն է, որ վարչապետն ասում է, որ այն մարդիկ, ովքեր չեն հավատում իր բիզնեսների հետ կապված հերքումներին, ցույց են տալիս իրենց փչացածության մակարդակը։ Լու՞րջ։ Եթե սա անձի երկվություն չէ ու ասողը Նիկոլն է Փաշինյան, ուզում եմ հասկանալ՝ սա ի՞նչ է՝ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք, թե՞՝ ինքնաձաղկման պոռթկում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
