Արթուր Թովմասյանն ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ

Քիչ առաջ Արցախի յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին, հայտնում է «Արցախպրես»-ը։
Ներկայացնելով նրա ինքնակենսագրական տվյալները՝ նիստը վարող «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն ասել է, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար: 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2010-2015թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
105Երեկ, 18:42
ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին (տեսանյութ)
132Երեկ, 16:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
149Երեկ, 09:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
24521.09.2026, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
22421.09.2026, 11:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
22921.09.2026, 10:36
«Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ»․ Արամ Ա
21021.09.2026, 10:18
«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
15721.09.2026, 09:42