«Կգա ժամանակը և նույն Արսենը ցուցմունք կտա իր շեֆի՝ Նիկոլի դեմ». Բաբկեն Հարությունյան
![]() 1036 Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 03:20 «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թորոսյան Արսենը փոխանակ հանցավոր անգործության համար նստած լիներ՝ շարունակում է զբաղեցնել նախարարի պաշտոնն ու մի բան էլ հիմարություններ է գրում։ Սա նույն Արսենն է, որ մի քանի ամիս առաջ ասում էր՝ կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ, անհանգստանալու մեծ կարիք չկա, իսկ այսօր խուճապահար վիրուսակիների թվեր է հրապարակում և ասում, որ վտանգավոր վիրուս է և պետք է լուրջ վերաբերվել։ Սա նույն Արսենն է, որ ամիսներ առաջ ասում էր՝ անհարկի դիմակ կրելը սխալ է, իսկ այսօր ասում է, թե պարտադիր է կրելը, ասում էր, որ ինքն օրենքով է շարժվում, բայց հրաժարվում է կատարել դատարանի որոշումը։ Կարելի է երկար թվարկել առողջապահական համակարգը քանդող նախարարի հակասական և անհեթեթ հայտարարությունները, եթե նա անլուրջ պաշտոնյա չլիներ։ Նիկոլի հետ միասին Արսենը պետք է պատասխանատվության ենթարկվի երկիրն առողջապահական կրիզիսի հասցնելու համար, անգործության հետևանքով հազարավոր վիրուսակիրներ և դեռևս տասնյակ մահեր ունենալու համար, և երբ կգա այդ ժամանակը վստահ եմ, որ նույն Արսենը, հակասելով իր այսօրվա ասածներին, ցուցմունք է տալու իր շեֆի՝ Նիկոլի դեմ, բայց դա էլ իրեն չի փրկելու։ Արսենն է Նիկոլի կառավարության՝ մեկ տարում 10 անգամ ընդհանուր 15 մլն դրամ պարգևավճար ստացած Առողջապահության նախարարը, դրա համար էլ վարչապետը կորոնավիրուսը պինցետով էր հանում, արաղով ախտահանում և «ո՞ւմ շունն» անվանում։ Դե հիմա պինցետով հանեք կորոնավիրուսը, մինչև կգա Թորոսյան Արսենին նստեցնելու ժամանակը»։ |

Ուղիղ միացում՝ Մայր տաճարից (տեսանյութ)
5110:12
«Սբ. Հարության տոնը չի ջնջում անցյալը, բայց բացում է մի հեռանկար, որ մինչ այդ փակ էր թվում»․ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյան
6110:00
«Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին»․ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
6409:42
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է
10709:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
11108:24
Գյուղ, որտեղ Կոմիտասը գրի է առել «Լոռվա գութաներգ»-ը. մի քանդակի պատմություն (լուսանկար, տեսանյութ)
14704:06
«18-ամյա հայի մասին այնպես են արտահայտվում, ոնց որ թշնամի է․ դուք ի՞նչ ցեղատեսակից եք»․ Գայանե Ասլամազյան
31403:06
«Մի շարք ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը»․ Լուսինե Մարտիրոսյան
137Երեկ, 23:30
